ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ասում են...

Ասում են...
13.11.2020 | 00:26

...թե չնա­յած ընդ­դի­մու­թյան ջան­քե­րին, Փա­շի­նյա­նի ստո­րագ­րու­թյամբ դա­վա­ճա­նու­թյան ակ­տը հա­զիվ թե հնա­րա­վոր լի­նի ինչ-որ ա­ռու­մով փո­խել։ Ա­սում են, ե­թե շատ ու­զե­նա էլ, չի կա­րո­ղա­նա թռ­նել իր ստո­րագ­րու­թյան տա­կից և մինչև վերջ պետք է ի­րա­գոր­ծի հայ­րե­նազ­րկ­ման ծրա­գի­րը։ Ռու­սա­կան կող­մը Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյու­նը չէ, ո­րին հա­մա­ձայ­նու­թյուն տա և ստո­րագ­րի թուղթ, հե­տո նրանց «քցի», դրա­նից թռ­նի։

Նրան կպար­տադ­րեն լա­փել իր «ե­փած ճա­շը»։ Ա­սում են, ռու­սա­կան կող­մը մտա­դիր չէ որևէ ձևով սր­բագ­րե­լու ար­դեն ստո­րագր­ված փաս­տա­թուղ­թը։ Ռու­սաս­տա­նը 2,5 տա­րի իր հան­դեպ այս կա­ռա­վա­րու­թյան ոչ մի բառ, ոչ մի քայլ չի մո­ռա­ցել ու շատ լավ գի­տի, թե ում հետ գործ ու­նի։

Դիտվել է՝ 379908

Մեկնաբանություններ